Foto

ՌԴ հարավում և կենտրոնում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև դեկտեմբերի 27-ը

ՌԴ հարավում եւ կենտրոնական մասում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ դեկտեմբերի 27-ը, նշվել է «Ռոսավիացիա»-ի հաղորդագրությունում։

«Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ 2022թ. դեկտեմբերի 27-ը»,- նշվել է հաղորդագրությունում։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում։