Foto

Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին, 21-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են ձյուն և մառախուղ: Դեկտեմբերի 19-24-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված` Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։

Վարորդներին հորդորվում է ցուցաբերել զգոնություն։