Հաագան ինձ լիովին արդարացրել է, իսկ վրացական դատարանը կարող է ինձ մահապատժի դատապարտել, հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ Միխաիլ Սաակաշվիլին՝ օգոստոսյան պատերազմի գործով Հաագայի դատարանի որոշման վերաբերյալ, հայտնում է Грузия Online-ը։
Միխաիլ Սահակաշվիլին շնորհակալություն է հայտնել բոլոր այն զինվորականներին, ովքեր, ըստ նրա, «չեն վաճառվել» եւ ցուցմունքներ չեն տվել Վրաստանի, ռազմական ղեկավարության եւ իր դեմ։
«Հաագայի հետաքննությունն արհեստականորեն սկսել է 2015 թվականին Վրաստանի արդարադատության նախարարության կողմից։ Նրանք գործը վերաբացել են այն բանից հետո, երբ մենք 2012 թվականին ավարտեցինք բոլոր ընթացակարգերը։ Երբ ես լսեցի այս մասին 2015 թվականին, ես ցնցվեցի։ Դրանից հետո վրացի զինվորականները ինչ-որ կերպ ինձ մոտեցան, ինչին ի պատասխան համախմբեցի աշխարհի մի խումբ առաջատար իրավաբանների, եւ 2020 թվականին մենք այլընտրանքային զեկույց ներկայացրինք դատարան, որի փաստարկները, ի վերջո, կիսեց դատախազը։
Փաստորեն, իշխանությունների ոչ բոլոր ներկայացուցիչներն են կատարել Ռուսաստանի խնդիրը։ Հաագան ինձ լիովին արդարացրել է, իսկ վրացական դատարանը կարող է ինձ մահապատժի դատապարտել։
Ինչ վերաբերում է Հաագային, շատ շնորհակալություն գեներալ Կուրաշվիլիին եւ Գոգավային եւ բոլոր այն զինվորականներին, ովքեր չվաճառվեցին եւ վկայություն չտվեցին Վրաստանի, ռազմական ղեկավարների եւ իմ դեմ՝ չնայած մեծ ճնշումներին։ Ձեր խիզախությունը կմնա պատմության մեջ»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում։









