Foto

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ զինված ուժերի դեմ

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և նրանց բոլոր ճյուղերի դեմ, ցուցակը հրապարակված է ԵՄ պաշտոնական կայքում։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն։

ԵՄ-ի սև ցուցակում ներառվել են օդատիեզերական ուժերը, ռազմածովային ուժերը, ցամաքային ուժերը, հատուկ գործողությունների ուժերը և հետախուզության գլխավոր վարչությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը՝ ուկրաինական հակամարտության պատճառով։