Foto

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 17:20-18:15-ը կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: