ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հաղորդագրությունից:
Նա կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը և ապահովել ազատ տեղաշարժը, ասվում է կազմակերպության գրասենյակի հաղորդագրության մեջ։









