Foto

Լաչինի միջանցքի փակումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում. Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար

Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում։ Այս մասին Twitter-ում գրել է  ՄԵծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին.

«Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում:

ՄԹ-ն հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։

Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»: