Foto

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի ԱԽ-ում անցկացվող նախարարական հանդիպմանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 14-ից կլինի Նյու-Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը: 

Այցի շրջանակներում տեղի կունենան նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։