Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այդ մասին ասված է ՌԴ ՊՆ խաղաղապահ առաքելության տեղեկագրում։
«30 դիտորդական կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա ռեժիմով իրավիճակի մշտադիտարկում են իրականացնում և վերահսկում կրակի դադարեցման ռեժիմի պահպանումը։ Պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով՝ Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։ Երկու երթուղով՝ Մատաղիս-Գետավան-Վանք և հակառակ ուղղություններով, ադրբեջանական երկու ավտոշարասյուն էթ ուղեկցվել»,-ասված է առաքելության տեղեկագրում։
Հիշեցնենք, որ երկրորդ օրն է, որ Լաչինի միջանցքը՝ Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, ադրբեջանական սադրանքի պատճառով երկկողմանի փակ է։ Արցախում ապրող մեր՝ շուրջ 120 հազար հայրենակիցներ, փաստացի, շրջափակման մեջ են։