Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ առաջիկա տարիներին ԵԱՏՄ-ում պետք է ստեղծվի գազի միասնական շուկա։
«Առաջիկա մի քանի տարում պետք է կյանքի կոչենք ավելի վաղ ձևակերպված մեր պայմանավորվածությունները, այն է՝ հասնել գազի միասնական շուկայի ստեղծմանը»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նաև ընդգծել է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում անհրաժեշտ է ձևավորել գազի միասնական շուկայի սկզբունքները և անցնել «էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի» գործնական իրականացմանը, ինչը նույնպես չափազանց կարևոր է։
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ ԵԱՏՄ երկրների տնտեսությունները կաճեն, ինչը նշանակում է, որ էներգետիկ ռեսուրսների պակաս կզգացվի, այդ թվում՝ արտահանման համար։









