Foto

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանը խոշտանգումների է ենթարկվում Բաքվի բանտում․ ՀՀ կառավարությունը և Կարմիր խաչը չեն արձագանքում ահազանգերին

Հայաստանի կառավարությունը և Կարմիր խաչը չեն շտապում արձագանքել 44-օրյա պատերազմից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի առողջական ծանր վիճակի և նրա նկատմամբ ադրբեջանական ծանր խոշտանգումների վերաբերյալ ահազանգերին:

Վիգեն Էուլջեքյանը գերեվարվել էր 2020 թվականի նոյեմբերտ 9-ի եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ մեկ այլ լիբանանահայի՝ Մարալ Նաջարյանին՝ Բերձորից մեքենայով ուղեկցել էր Շուշի՝ անձնական իրերը վերցնելու: Մարալը գերության մեջ չորս ամիս անցկացրեց և Լիբանանաի կառավարության ջանքերով վերադարձվեց Լիբանան։ Իսկ Վիգեն Էուլջեքյանին Բաքվի դատարանը դատապարտեց 20 տարվա ազատազրկման։

Երեկ «Ազատության» -ը հաղորդել էր, որ Վիգենի մայրը տագնապած է, ասում է՝ նրա կյանքին վտանգ է սպառնում, հիվանդ է։

Վիգենի կինը՝ Լինդա Էուլջեքյանը պատմել է, որ արաբախոս է, բայց ամուսնու հետ պետք է այդ լեզվով չխոսի. սա նույնպես Բաքվի բանտապահների պահանջն է. - «Վիգենը ամիսը մեկ անգամ զանգահարում է՝ 50 վայրկյանով։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ, ցանկանում էր արաբերեն խոսել և ինչ որ բան փոխանցել, իրեն արգելում էին։ Այդ ժամանակ գոռոցներ լսեցի... Վիգենը ասաց՝ արդեն մեռել եմ, է՞լ ինչ եք ուզում անել ինձ»։

«Փաստինֆո»-ն կապ հաստատեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ՝ պարզելու արդյո՞ք տեսակցել են Վիգեն Էուլջեքյանին և ի՞նչ տեղեկություններ ունեն նրա առողջական վիճակի մասին եւ ինչ քայլեր են ձեռնարկվում գերիների նկատմամբ խոշտանգումներ դեպքում՝ դրանք կանխարգելելու կամ պատասխանատվության ենթարկելու միջոցներ ձեռնարկելու համար։
Մեր հարցին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ Կարմիր Խաչն իրավասու չէ կոնկրետ անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել.

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։