Foto

Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Երևանից մեկնել է Ստամբուլ

Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից մեկնել է Ստամբուլ։ Այդ մասին նա գրել է Թվիթերում։

Կլաարը Հայաստանում քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, ինչպես նաեւ Արցախի հայության իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։