Foto

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բիշքեկ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն: ՀՀ վարչապետին դիմավորել է կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովը։

Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: