Foto

Պուտինը փակ հանդիպում է անցկացրել անվտանգության խորհրդի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 6-ին, Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ քննարկել է Ռուսաստանի Դաշնության ներքին անվտանգությանը վերաբերող հարցեր։

«Այսօր օրակարգում մենք ունենք պետության ներքին անվտանգության ապահովման հարցերի քննարկում»,- Պուտինի խոսքերը մեջբերել են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ խորհրդակցությունն ընթանում է դռնփակ, տեսակոնֆերանսի միջոցով։