Ավստրալիայում Հայ դատի հանձնախմբի գլխավոր միջոցառման ընթացքում արժանացել եմ «Ազատության» մրցանակի:
Ելույթով շնորհակալություն եմ հայտնել պարտավորեցնող մրցանակի համար և շեշտել մեր խնդիրների, համազգային մարտահրավերների հաղթահարման համար մեր միջև համերաշխության, Հայաստանի, Սփյուռքի ու
Արցախի համախմբված լինելու բացարձակ կարևորությունը:
Միջոցառմանը մասնակցում էին Ավստրալիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու ազդեցիկ հանրային գործիչներ, հայ համայնքի առաջնորդներ:
Կարևոր եմ համարում տարբեր երկրներում Հայ դատի հանձնախմբերի հետ համատեղ աշխատանքը: Նրանք մշտապես եղել են մեր բոլոր նախաձեռնությունների աջակցման կողքին:
Նշեմ, որ անցյալ տարի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ինձ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանը (
ANCA Western Region) հանձնել էր «Human Rights Champion» պատվավոր մրցանակը «Հայաստանի և Արցախի ժողովրդի շահերի և իրավունքների պաշտպանության հարցում հետևողական ջանքերի համար»: