Հարավկովկասյան
տարածաշրջանում ռուսական դիրքերը վերջին մի քանի տարներին աստճանաբար, իսկ 44-օրյա պատերզմից հետո
ակնհայտ թուլացել են: ՌԴ-ն ներկա
փուլում, դիրքային ամրապդման հետ կապված, էական շարժեր չի իրականցնում։ Այդ ամենն իր
հերթին Արևմուտքին ևս մեկ անգամ հնարավորություն է ընձեռում նոր դիրքավորումների համար։
Վերջին շրջանում, գիտակցելով Հարավային Կովկասը վերջնականապես կորցնելու ռիսկերը, ռուսական
քաղաքական շրջանակաները հստակ քաղաքական նախաձեռնություններ են իրականցնում հատկապես
հայ-ադրբեջանական բանակցային փաթեթների հետ կապված։
Ըստ էության՝ ՌԴ-ն փորձում
է կողմերի հետ տանել կոնկրետ առանձին գիծ: Մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան
բրյուսելյան գործընթացի ու Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպման տապալման
ֆոնին շարունակվում են Պուտին-Ալիև ինտենսիվ բանակցությունները։ Վերջին երկու շաբաթվա
ընթացքում Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարները ունեցել են 3 շփում։ Կրեմլի պաշտոնական
հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են հետագա քայլերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի
ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջ փաթեթի իրականացման ուղղությամբ՝ շեշտը
դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական խնդիրների
վրա (Պուտին-Ալիև նախորդ երկու հեռախոսազրույցները տեղի էին ունեցել նոյեմբերի 17-ին
ու նոյեմբերի 22-ին)։
Ի դեպ՝ հարկ է նշել, որ
նախորդ շաբաթ Երևանում ՀԱՊԿ ղեկավարների մակարդակով նեղ և ընդլայնված կազմերով նիստերի
ընթացքում իր գլխավոր ելույթում Վլադիրմի Պուտինը հույս հայտնեց, որ Երևանն ու Բաքուն,
ի վերջո, կհասնեն «Խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը։ Չմոռանանք, որ, այսպես կոչված,
«Խաղաղության համաձայնագրից» Երևանում խոսեց նաև Ալեքսանդր Լուկաշենկոն։ Կարևոր է ընդգծել,
որ այս մեսիջները հենց այնպես օդում ասված խոսքեր չէին և իրենց մեջ ներքին
ինտրիգներ են պարունակում։
Այս գործընթացներին զուգահեռ
օրերս պարզ դարձավ, որ Շառլ Միշելը պատրաստվում էր դեկտեմբերին կազմակերպել Փաշինյան-Ալիև
հանդիպում Բրյուսելում։ Այս հանդիպումն, ըստ ամենայնի, տեղի չի ունենա, քանի որ Ալիևը, թեմայի հետ կապված, ասել էր, թե Փաշինյանը պայման է դրել, որպեսզի Էմանուել Մակրոնը
ևս մասնակցի հանդիպմանը, որին Ալիևը դեմ է Ֆրանսիայի, այսպես ասած, առավել հայամետ
դիրքորոշման պատճառով։
ՀՀ ԱԳՆ-ից նշել էին, թե նախորդ հանդիպումը Պրահայում է եղել, որտեղ էլ ձեռք
է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ
ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը
լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում
է խաթարել հանդիպման անցկացումը, և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս
չունեն։ Այս առիթով տարբեր վերլուծաբաններ ընդգծել են, որ նման ձևակերպումն անհասկանալի
է, քանի որ, մինչ Պրահայի քառակողմ հանդիպումը, գործընթացը հիմնականում տեղի էր ունենում
Միշելի միջնորդությամբ։
Ըստ էության՝ Բրյուսելում
հանդիպումից հրաժարումը նշանակում է, որ Երևանն ու Բաքուն տրամադրված են լսել նաև Մոսկվայի
առաջարկները և գտնվում են Բրյուսել-Մոսկվա տրանզիտի վրա։ Ավելին, դատելով առկա տեղեկատվությունից,
ռուսական կողմը, որն ամիսներ առաջ անտարբերություն էր ցուցաբերում գործընթացի նկատմամբ,
ներկայումս ինտենսիվ աշխատում է այս ուղղությամբ:
Կարող ենք արձանագրել,
որ Մոսկվայի վերաբերմունքը գոյություն ունեցող զարգացումների նկատմամբ կտրուկ փոխվեց,
քանի որ կար պատկերացում, որ այս հակամարտությունը, բացի Մոսկվայից, Թուրքիայից, աշխարհում
որևէ մեկին չի հետաքրքրում։ Այս մասով հաշվարկը սխալ էր, Ուկրաինայում
տեղի ունեցողը փոխեց աշխարհում տարածաշրջանների կարևորությունը։ Բոլորիս աչքի առաջ
Բրյուսելն ու Վաշինգտոնը հարավկովկասյան, առաջին հայացքից՝ լոկալ, հարցերին սկսեցին վերաբերվել այլ լրջությամբ՝ գրանցելով
նույնիսկ որոշ փոքր հաղթանակներ, ինչը կարելի է համարել բացառիկ (մասնավորապես՝ Երևանն
ու Բաքուն սկսեցին բանակցել ԵՄ-ում, որն իրականում երբեք չի ունեցել որևէ ազդեցություն
այս հակամարտության վրա)։ Այսինքն, ներկայումս գոյություն չունեն «անհետաքրքիր» կոնֆլիկտային
զոնաներ, ամենուր առկա է գեոպոլիտիկ շահը։
Ռուսական կողմն, ըստ էության, նկատել է, որ միայն Ուկրաինայով չի կարող բավարարվել,
քանի որ ՌԴ-ի դեմ փորձ է արվելու օգտագործել նաև հնարավոր բոլոր տարածաշրջանները՝ անընդհատ
նեղացնելով, փոքրացնելով Մոսկվայի արտաքին քաղաքական «շարժումների» հնարավորությունը։
Արևմուտքը փարձում է հնարավոր բոլոր տարբերակներով ուկրաինական «ֆրոնտին» հակադրել
նաև հարավային մի ճակատ ևս՝ ՌԴ-ին վերջնականապես շարքերից հանելու նպատակով։ Այսինքն՝
Հարավային Կովկասի նկատմամբ Արևմուտքի ու միջազգային հանրության աճող հետաքրքրությունը
Մոսկվային, իր համար ամենաբարդ շրջաններից մեկում, ստիպեց վերադառնալ առօրյա օրակարգին։
Եթե ամփոփենք, ապա ընդհանուր
առմամբ ՌԴ դիվանագիտության ներկայիս կտրուկ փոփոխությունը պայմանավորված է հակամարտության
միջազգայնացմամբ․ փաստն այն է, որ այդ հարցով սկսցեին հետաքրքրվել տարածաշրջանում
ոչ մի անգամ չներկայացված բևեռներ, ինչն ուղղակի հարված էր ՌԴ տարածաշրջանային շահերին: Այլ կերպ՝ տարածաշրջանի կշիռը փոփոխվեց։
Արմեն Հովասափյան









