Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Այս մասին թվիթերում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը և հավելել.
«Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում՝ Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի մասնակցությամբ»:









