Երեկ Երևանում տեղի ունեցավ ՀԱՊԿ գագաթանժողովը և Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Նեղ
կազմով նիստում վարչապետ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին հակիրճ ներկայացրեց
հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա խնդիրները և նշեց, թե ինչ ակնկալիքներ ունի
հայկական կողմը ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից։ Թեմայի վերաբերյալ Vesti.am-ը հարցեր է ուղղել քաղաքագետ Արմեն Բադալյանին։
-
Պարո՛ն Բադալյան,
ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գագաթանժողովը։
-
Սովորական աշխատանքային նիստ էր։ Առատառոց ոչինչ տեղի չունեցավ։
Վարչապետը չստորագրեց փաստաթուղթն՝ այն թերի համարելով։ Կարծում եմ, ՀԱՊԿ-ն այս պահի
դրությամբ ավելին անել չի կարող։ ՀԱՊԿ-ն իրար հետ կապ չունեցող երեք տարբեր ռազմաքաղաքական
ուղղությունների արհեստական միավորում է։ Նրա անդամներից շատերն Ադրբեջանի հետ ավելի
լավ հարաբերություններ ունեն, քան Հայաստանի հետ։ Եկան, նիստ արեցին, ավարտեցին։ Ավելին
սպասելու կարիք չկա։ ՀԱՊԿ-ն աշխատունակ չէ։
-
Վարչապետ Փաշինյանն
այնուամենայնիվ սպասելիքներ ունի և իր խոսքում ձևակերպեց դրանք։ Նրա համար
ՀԱՊԿ-ն կենսունա՞կ է։
-
Այլ բան է հարպարակային դիվանգիտությունը, մեկ այլ բան՝ ոչ հրապարակայինը։
Հրապարակային շատ բան կարող է ասել՝ սպասելիքներ շատ կան և այլն։ Միգուցե վարչապետը
չի՞ գիտակցում ՀԱՊԿ-ի կաևորության հարցը, որովհետև նշեց, որ կառույցը չի պատրաստվում Ադրբեջանի դեմ պատերազմ
մղել, բայց խոսեց նաև սպասելիքներից։ Կարծում եմ խնդիրն Ադրբեջանի մեջ չէ. ով էլ լիներ
վարչապետը, ՀԱՊԿ-ից սպասելիք չէր կարող ունենալ։ Խնդիրը կայանում է նրանում, որ ՀԱՊԿ-ն
աշխատունակ կառույց չէ։ Ի տարբերություն ՆԱՏՕ-ի, որտեղ, Թուրքիային հանած, մնացածն ունեն
նույն աշխարհայցքներն ու մտածելակերպը, նույն շահերը, ՀԱՊԿ-ում այդպես չէ՝ Ղազախստանն
ունի նավթի համագործակցությունը, Ղրղզստանում մի քանի հարյուրի հասնող ՀԿ-ներ կան,
որ ֆինասավորվում են Թուրքիայից և այլն։ Նրանք պարզապես չեն կարող թույլ տալ, որ Ադրբեջանի
դեմ որևէ գործողություն կյանքի կոչվի՝ ի նպաստ Հայաստանի։
- Նիկոլ Փաշինյանն իր ելույթում պարբերաբար հասցեական դիմում էր, ոչ թե ՀԱԿՊ անդամ երկրների ղեկավարներին, այլ՝ անձամբ Պուտինին՝ հիշեցնելով, որ նա է ստորագրել եռակողմ համաձայնագրի տակ և Ադրբեջանն այն չի կատարում։ Սպասելիքն այնուամենայնիվ Պուտինից էր։ Թեև նշում էր, որ երկրներին պատերազմի մեջ չի ներ քաշում, բայց Ադրբեջանին զսպելու այլ մեխանիզմներ էլ կան։ Ի՞նչ մեխանիզմ նկատի ունի։
-
Ինքը շատ լավ հասկանում է, որ ՀԱՊԿ-ի 90 տոկոսը Ռուսաստանն է,
մնացած 10-ը՝ մույսները։ Այլ մեխանիզմներ, որպես այդպիսին, չկան։ Հավանաբար ակնարկում
է պատժամիջոցների մեխանիզմը, որը ևս չի աշխատում։ Օրինակ՝ Ղազախստանը չի կարող պատժամիջոցներին
կողմ լինել, այն պարզ պատճառով, որ ղազախական նավթը եվրոպա է հասնում Ադրբեջանի տարածքով։
Եվ այդպես յուրաքանչյուր անդամ-երկիր սեփական շարժառիթն ունի այս մեխանիզմը չկիրառելու։









