Foto

Հակառակորդը կրակ է բացել․ հայկական կողմը կորուստներ չունի

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 22-ի՝ ժամը 09:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: