Foto

Երևանի ո՞ր փողոցները կփակվեն նոյեմբերի 22-ին

Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 22-ին, ժամը 09:00-ից մինչև 16:00-ն փակ կլինի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Սայաթ-Նովա փողոց հատվածի երթևեկությունը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։