Իջևանի մի բնակիչ Vesti.am-ին ահազանգում
է՝ համայնքապետարանում սոցօգնության տրամադրման կարգի հետ կապված խնդիրներ կան, համայնք-բնակիչ
կապի առումով էլ, ըստ բնակչի՝ համայնքապետարանը մատնված է անգործության։ Ըստ բնակչի, որը չի
ցանկանում ներկայանալ, հետագայում համայքում խնդիրների չհանդիպելու մտավախությունից
ելնելով, նշեց, որ անտեսվում են սոցիալական օգնության նպատակով գրված դիմումները։ Մասնավորապես, դրանք մնում են անպատասխան, եթե նախապես այն բավարարելու պայմանավորվածություն չի եղել։ Ըստ քաղաքացու՝
չեն պահպանվում նաև դիմումներին պատասխանելու ժամկետները, իսկ պատասխան
պահանջող քաղաքացիներին ասվում է, որ բյուջեով նախատեսված գումարները սպառվել են։ Պետք
է նկատենք, որ այս պահին համայնքապետարանի պաշտոնական կայքում եռամսյակային և վեցամսյա
հաշվետվությունները բացակայում են։ Քաղաքացին
զուգահեռներ է անցկացնում. 5մլն դրամ են տրամադրել քաղաքում գծանշումներին, սակայն դրանք
այնքան անորակ էին, որ չեն երևում։
Vesti.am-ը քաղաքացու դժգոհությունը փոխանցեց համայնքի մամուլի խոսանկ Լիա Ճաղարյանին, ով ասաց, թե չի հիշում որևէ դեպք, որ քաղաքացին համապատասխանի սոցիալական օգնություն ստանալու չափանիշներին և չտրամադրվի, անպատասխան դիմումներ էլ չեն լինում։ Այս պահին էլ բյուջով շարունակվում են օգնությունների տրամադրումները։ 2022 թվականին համայնքապետարանը ստացել է սոցիալական օգնության 604 դիմում, որից բավարարվել է 405֊ը, իսկ մնացածները մերժման մասին ստացել են պատասխան նամակ։
Իսկ ինչ վերաբերում
է հաշվետվությունների բացակայություններին՝ Ճաղարյանի խոսքով իրենք դրանք ներկայացնում
են տարեվերջին և այս տարի էլ նույնը կանեն։









