Foto

Ուկրաինայի ԶՈՒ-երը խոշոր տրամաչափի 20 արկ են արձակել Զապորոժիեի ատոմակայանի ուղղությամբ

Ուկրաինացի զինյալները հրետակոծության են ենթարկել Զապորոժիեի ատոմակայանը՝ վնասելով ռազմավարական օբյեկտները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ ուկրաինական ԶՈՒ-երի կողմից խոշոր տրամաչափի ավելի քան 20 հրթիռ է արձակվել՝ ատոմակայանի տարածքի, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծի վրա, որը սնուցում է կայանը, տարածքում ռադիացիոն իրավիճակը մնում է նորմալ:

«Կիևի ռեժիմը չի դադարեցնում սադրանքները՝ Զապորոժյեի ատոմակայանում տեխնածին աղետի վտանգ ստեղծելու համար: Նոյեմբերի 19-ին Ուկրաինայի Զինված ուժերի հրետանին 11 խոշոր տրամաչափի հրետանային արկ է արձակել ատոմակայանի ուղղությամբ»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։