Foto

Ղազախստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

Ղազախստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները

Ղազախստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները: Տեղի ժամանակով 07:00-ին երկրի շրջանների մեծ մասում բացվել են ընտրատեղամասերը, որոնց թիվն ընդհանուր առմամբ հանրապետությունում գերազանցում է 10 000-ը։ Եվս 68 ընտրատեղամաս կբացվի 53 երկրներում։ Ընտրության իրավունք ունի 12 մլն քաղաքացի: Վերջին տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 38 տոկոսը:

Ամենամեծ ակտիվությունը ցուցաբերվել է Թուրքեստանի մարզում՝ 64,21 տոկոսով, իսկ ամենացածր մասնակցությունը գրանցվել է Ալմա-Աթայում՝ 16,89 տոկոս;

Նշենք, որ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հիմքը երկրում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն են: