Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը և Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ սեփական դիմումների համաձայն։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից, իսկ Գրիգորյանը՝ կազատվի այսօրվանից։









