ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մեհրիբան Ալիևային կանգնեցրել է ընտրության առաջ՝ կա՛մ Ադրբեջանի փոխնախագահն իր կամքով կհրաժարվի բարի կամքի դեսպանի կոչումից, կա՛մ կազմակերպության որոշմամբ կզրկվի այդ կոչումից։ Այդ մասին հայտնում է Infoteka24.ru-ն՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։
Այս տեղեկատվության ֆոնին առնվազն զավեշտալի են թվում ադրբեջանցի պրոպագանդիստների հայտարարությունները, թե Ալիեւան հրաժարվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից՝ իբր կազմակերպության երկակի ստանդարտների պատճառով։
Իրականում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջը՝ Մեհրիբանին նման պատվավոր կոչում շնորհելը ամոթալի ու անպատվաբեր է մի կազմակերպության համար, որը կոչված է պաշտպանելու և պահպանելու ողջ մարդկության պատմամշակութային ժառանգությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը շարունակաբար և պարբերաբար ոչնչացնում է համաշխարհային մշակույթի մաս կազմող հայկական մշակութային ժառանգությունը։









