Լարսի անացկետում կրկին հայ վարորդները շաբաթներ
շարունակ մնում են հերթում կանգնած: Այս մասին ահազանգում են վարորդները: Vesti.am-ի զրուցակիցը
պատմում է, որ նոյեմբերի 3-ին դուրս է եկել և նոյեմբերի 4-ից գտնվում է Խաշուրիում, որտեղ անվերջանալի հերթեր են: Այս պահին հերթում
իրեից առաջ դեռ մոտ 80 մեքենա էլ կա: «Մի քանի
օր առաջ եկան ռուսներին, ուկրաինացինեին հանեցին՝ ասացին Ադրբեջանը (ադրբեջանական մեքենաները)
պիտի գնա», նշեց վարորդ Էդիկը: Տվյալ վարորդի բեռը սալոր է՝ փչացող մթերք, մոտեցել է՝ բացատրել, սակայն
այդ փաստը ևս չի օգնել: Մոտ 800 լիտր վառաելիք է օգտագործել, իսկ Վրաստանի անցակետի
աշխատակիցներն ասում են, որ հրաման չկա, չեն
թողնում: Վարորդի խոսքով՝ Վրաստանի քաղաքացիների համար հերթեր չկան:
Արմարվիրցի վարորդ Էդիկ Բարոյանի և Vesti.am-ի հեռախոսազրույցը ներկայացնում ենք առանց մոնտաժման, որտեղ վարորդը լրատվականին կոչ է անում համապատասխան մարմիններին տեղյակ պահել խնդիր մասին, քան որ վարորդներ կան, որ նույնիսկ սնունդ չունեն: Վարորդը ներկայացրել նաև տեսանույթ, որտեղ երևում են կիլոմետրերով հերթերը:
Այս ամենին զուգահեռ նաև խնդիր կա ՀՀ-ում՝ Բագրատաշենի անցակետում, որտեղ կրկին վարորդներն օրեր շարունակ հերթ են կանգնում, իսկ մեկ պատուհանի սկզբունքով աշխատող անցակետի բազում պատուհաններում ընդամենը մեկ աշխատակից կա: Ստորև ներկայացնում ենք նաև դրա տեսաձայնագրությունը:
Փորձեցինք կապ հաստատել նաև ՊԵԿ մամուլի պատասխանատու Լուսինե Մկրտչյանի հետ: Մկրտչյանի փոխանցմամբ՝ իրենք Վրաստանում կուտակված հերթերով զբաղվելու գործառույթ չունեն, իսկ ինչ վերաբերում է Բագրատաշենի անցակետին, նշեց, որ այնտեղ ախատում են հաստատված կարգի համապատասխան և չի կարող մեկ հոգի աշխատել: Դիտարկամանը, որ կա տեսաձայնագրություն, որ տվայլ պահին մեկ հոգի է աշխատում և վարորդները դժգոհում են, ՊԵԿ մամուլի պատասխանատուն հորդորեց կարգի վերաբերյալ առավել հիմնավոր և մանրամասն տեղեկություն ստանալու համար դիմել գրավոր:









