Foto

ԱԺ-ն Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն այս պահին չի ստացել

Ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն այս պահի դրությամբ չի ստացել: «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Նշենք, որ տևական ժամանակ է՝ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առաջիկայում խորհրդարանին կներկայացնի ընդդիմադիր 3 պատգամավորներին՝ Սեյրան Օհանյանին, Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորելու վերաբերյալ միջնորդություն:Ավելին՝ ինչպես նշում են լրատվամիջոցները՝ առաջինը Սեյրան Օհանյանն է թիրախում: