ԱՄՆ-ը եւս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինա, հայտարարել են մի քանի ամերիկացի պաշտոնյաներ՝ այն մտավախությունների ֆոնին, որ Կիեւին ֆինանսական օգնությունը կարող է փոքր-ինչ կրճատվել, եթե հանրապետականները վերահսկողության տակ վերցնեն Կոնգրեսը, հայտնում է AP-ն:
Պաշտոնատար անձանց խոսքով՝ օգնության փաթեթը կներառի մեծ քանակությամբ զինամթերք, ինչպես նաեւ բարձր շարժունակության հակաօդային պաշտպանության Avenger համակարգեր: Պաշտոնյաները հայտնել են, որ փաթեթը ներառում է զինամթերք՝ բարձր շարժունակության հրետանային հրթիռային HIMARS համակարգերի համար, եւ ականանետեր ու հրթիռներ՝ Hawk ցամաքային հրթիռային համակարգերի համար:
Վերջին օգնության հետ միասին՝ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է ավելի քան 18,6 միլիարդ դոլարի զենք եւ այլ սարքավորումներ։









