Foto

Շվեդիայում անջատել են երկրի խոշորագույն ատոմակայանի ռեակտորը

Շվեդիայի ԱԷԿ-ի խոշորագույն ռեակտորը չորեքշաբթի անջատվել է տուրբինի դադարեցման պատճառով, հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով շվեդական ԶԼՄ-ները:

«Օսկարսհամնի թիվ 3 ռեակտորը (ԱԷԿ) անջատված է էլեկտրացանցից տուրբինի դադարեցման պատճառով։ Անսարքությունների վերացումը շարունակվում է», - ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալության տվյալներով՝ Շվեդիայում երեք ատոմակայաններում կա վեց ակտիվ ռեակտոր։ Օսկարշամնի երրորդ ռեակտորը ամենամեծն է՝ 1400 մեգավատ հզորությամբ։