Ինչպես հայտնի է՝ նախօրեին
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովը հանդիպումը։ Նշենք
նաև, որ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել հավանական խաղաղության
պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս
հասցեագրման կարիք ունեն։ Դրանից բացի՝ Միրզոյանն ու Բայրամովը պայմանավորվել են թափ
հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների
ընթացքում:
Ըստ էության՝ կարող ենք
արձանագրել, որ նախօրեի հանդիպումը հոկտեմբերի 31-ին Սոչիում ՌԴ Վլադիմիր Պուտինի հովանու
ներքո կազմակերպված Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից հետո հերթական ամերիկյան նախաձեռնությունն
է, որը հաջորդում է նաև Պրահայում հոկտեմբերի 6-ին արևմտյան հարթակում կայացած քառակողմ
բանակցություններին և նախորդում ավելի վաղ հայտարարված Փաշինյան-Միշել-Ալիև տարեվերջին
սպասվող բանակցություններին:
Հանդիպման հետ կապված
կարող ենք նշել, որ, ըստ ամենայնի, Սոչիի գագաթնաժողովից անմիջապես հետո ամերիկյան նախաձեռնության
գլխավոր նպատակն է՝ «հիշեցնել» կողմերին, որ նրանք բանակցում էին արևմտյան հովանու
ներքո և արդեն ունեն որոշ համաձայնություններ։ Իհարկե հասկանալի է, որ ամերիկյան կողմի
այս ուղղությամբ ներգրավումը նպատակ ունի աջակցել և ամրապնդել բրյուսելյան գործընթացը:
Վերլուծաբանի կարծիքով, առանձին օրակարգ այս հարցում ԱՄՆ-ը չունի, ինչքանով որ հայտնի
է, չնայած չենք կարող միանշանակ բացառել:
Փորձենք ավելի պարզորոշ
բնութագրենլ տեղի ունեցողը․ ԱՄՆ ամեն կերպ իր առաջ խնդիր է դրել, իր ազդեցությունն օգտագործելով, բարձրաստիճան միջնորդություններով նպաստել Բրյուսելի միջնորդական ջանքերի ապագա
հաղթանակին: Տվյալ դեպքում Վաշինգտոնն իր բուն
առաքելությունն ու դերակատարումը տեսնում է բրյուսելյան օրակարգը խթանելու մեջ, որի
հաջողության հարցում միանշանակ առկա են նաև ԱՄՆ-ի գեոպոլիտիկ շահերը: ԱՄՆ-ը, սակայն,
այս ակտիվությամբ, իր առանձին դերակատարմամբ ընդլայնում է իր ազդեցությունը՝ առանց
ամենօրյա ծանր միջնորդական աշխատանքի:
Վստահաբար կարող ենք ընդգծել
նաև, որ վաշինգտոնյան քննարկումը ոչ թե Սոչիի, այլ՝ Պրահայի քառակողմ բանակցությունների
ու այդ ձևաչափի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների շարունակությունն
է, որը, ինչպես տեսնում ենք, ՀՀ իշխանությունները ևս մեկ անգամ ինքնամոռաց վազում են՝
Վաշինգտոն։:
Ինչպես և նախապես կանխատեսում
էին մի շարք եվրոպական փորձագետներ, Վաշինգտոնում բեկումնային որևէ կոնկրետ պայմանավորվածություններ
ձեռք չեն բերվել, սակայն միանշանակ է, որ արևմտյան հարթակում, գործընթացի շարունակականության
տեսանկյունից, տեղի ուենցած հանդիպումն անկյունաքարային էր:
Արմեն Հովաափյան









