Երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը: Նա hraparak.am-ի հետ զրույցում հաստատել է լուրն ու հավելել, որ դա ամենևին էլ հրաժարական չէ, այլ պարզապես չի ցանկացել շարունակել զբաղեցնել պաշտոնը:
Ինպես նշել է hraparak.am-ը, հավանաբար, Սարգսյանի հրաժարականը կապված է օրեր առաջ ՔՊ վարչության ընտրությունների' նախադեպը չունեցող կեղծիքների հետ:
«Հիշեցնենք, որ Տրդատ Սարգսյանի օգտին կեղծվել էր ավելի քան 30 ձայն, սակայն վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը»,-գրել է կայքը:









