Foto

Ադրբեջանում թուրքական զորքերի մանդատը երկարացվել է

Ադրբեջանում թուրքական զորքերի մանդատը երկարացվել է, հաղորդում է Սպուտնիկ Ադրբեջանը:

Թուրքական զորախումբը երկրում կմնա ևս մեկ տարի՝ երրորդն անընդմեջ։

Թուրքական զորքեր Ադրբեջան ուղարկելու մասին առաջին անգամ հավանություն է տրվել Թուրքիայի խորհրդարանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 17-ին։

Առաքելության շրջանակը, անձնակազմի քանակն ու տեւողությունը սահմանում է Թուրքիայի նախագահի վարչակազմը։