Foto

Պեսկովը ձեռնպահ է մնացել նախապես հայտարարել՝ Սոչիում փաստաթղթի ստորագրում նախատեսվում է, թե ոչ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ձեռնպահ է մնացել նախապես հայտարարել, թե Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքներով նախատեսվում է արդյոք որեւէ փաստաթղթի ստորագրում։ Գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կտեղեկացնենք, եթե փաստաթուղթը համաձայնեցվի»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Կրեմլի ներկայացուցիչը։