Ղարաբաղյան հակամարտությունը պետք է ինչ-որ ժամանակ ավարտել: Սոչիում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը.
«ԼՂ հակամարտությունը շարունակվում է արդեն տասնամյակներ: Պետք է ինչ-որ ժամանակ ավարտել այն: Գիտեմ, որ դուք քաղաքական կամք ունեք դրա համար, և մենք վճռականորեն սատարում ենք դրան», - դիմելով Փաշինյանին՝ ասել է Պուտինը:









