Foto

Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ

Միավորել տաղանդավոր կոմպոզիտորներին՝ հիմքում դնելով երաժշտությունն ու հայ դասական պոեզիան. Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ: Այն անցկացվում է «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշեց, որ մեր լեզուն ու մշակույթն առաջ մղելու գործում սա կարևոր նախաձեռնություն է: