Foto

Առանց հայկական կողմի մասնակցության և շահերի պաշտպանության՝ ռեալ չէ որևէ հայանպաստ արդյունք ակնկալել

Սոչիում քիչ հետո առանց հայկական կողմի մասնակցության կմեկնարկի Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Պուտինը ներկայացնում է ՌԴ-ն։
Ալիեւը՝ Ադրբեջանը։
Իսկ ու՞մ է ներկայացնում Փաշինյանը:
Բոլորին բացի Հայաստանից։

Լավագույն դեպքում նա կարող է ներկայացնել ՔՊ-ի կապիտուլյանտ խմբակը,իսկ ավելի հավանական է կսպասարկի թուրքանատօական շահեր։

Հետեւաբար, առանց հայկական կողմի մասնակցության ու շահերի պաշտպանության ռեալ չէ որեւէ հայանպաստ արդյունք ակնկալել բանակցություններից»,-գրել է նա։