Իրանի ԱԳ նախարարը մերժել է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությունը, ինչը, ըստ նրա, ավելի կբաևդացնի տարածաշրջանային իրավիճակը։ Իրանական «Tasnim»-ի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կիրակի օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում փոխադարձ հետաքրքրություն իրականացնող հարցեր։
Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հավելելով, որ կարծում են, որ օտարերկրացիների ներկայությունը տարածաշրջանում կբարդացնեն իրավիճակը. «Մենք դեմ ենք նրանց ներկայությանը։ Մենք դա համարում ենք տարածաշրջանային խաղաղության, կայունության և համագործակցության դեմ»։
Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը հետամուտ է Կովկասում վեճերի ճիշտ լուծմանը՝ «3+3» ձևաչափով հանդիպումների և տարածաշրջանային մեխանիզմների միջոցով, միշտ կշարունակի ջանքեր գործադրել՝ լուծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները։
«Մենք տարածաշրջանի անվտանգությունը դիտարկում ենք որպես փոխկապակցված խնդիր, իսկ Ադրբեջանի Հանրապետության անվտանգությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանի և Իրանի անվտանգություն»,- նշել է նա։









