Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հարձակման։ Այս մասին հայտարարել է իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու դեպքում Իրանի ուժերը կարող են թիրախավորել տարածաշրջանում ամերիկյան ընկերությունների օբյեկտները կամ այն ընկերությունները, որոնցում ԱՄՆ-ն մասնաբաժին ունի։ Իրանը մտադիր է պատասխանել հարձակումներին, բայց այնպես, որպեսզի չվնասի բնակեցված շրջանները»,-նշել է նա։









