Foto

Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է` կապված ընտրությունների հետ. այս պրոցեսում Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ․ Ռոբերտ Քոչարյան

Այս խաղաղությունը քարոզչական խաղաղություն է կապված ընտրությունների հետ և այս պրոցեսում Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ: Այս մասին «Մեծ  քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Երաշխիքը պետք է լինի ինքը՝ ամեն ինչ զիջող իր կերպարով, և քանի կա ինքը, Ալիև երբեք պատերազմ չի վերսկսի։ Հայ ժողովրդին ուրիշ կարգի խաղաղություն է պետք, երկարատև կանխատեսելի երաշխիք է պետք, որը կախված չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՛չ էլ որևէ այլ պետական կամ քաղաքական գործչի անվան հետ։ Որտեղ չկան այդ երաշխիքները՝ տարիներ անց ավելի սարսափելի պատերազմ է բռնկվում, որտեղ կան այդ երաշխիքները, զսպող մեխանիզմները՝ ամեն ինչ զարգանում է նորմալ հունով, խաղաղ ճանապարհով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։