Foto

ԱՆ առաջարկում է ստեղծել քրեական և քաղաքացիական առանձին դատարաններ, ինչպես նաև դատարանների նախագահներին նոր լիազորություններ տրամադրել

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել Դատական օրենսգրքում նոր փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որի նպատակն է դատարանների նախագահներին վերապահել նոր՝ այնպիսի լիազորություններ, որոնք, առավել համահունչ լինելով նրա կարգավիճակին, առաջին հերթին կապահովեն գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ, ինչպես նաև Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածության հաղթահարման նպատակներով առաջարկվում է Երևան քաղաքում քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների առանձնացման միջոցով ապահովել այդ դատարանների բնականոն գործունեությունը:

Նախագծերի ընդունման արդյունքում՝

դատարանների նախագահներին լիազորություն կվերապահվի հետևելու գործերի քննության ժամկետների պահպանմանը.

դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայությամբ պայմանավորված դատավորի անուն-ազգանունը բաշխման ցանկից ժամանակավորապես հանելը կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելը կկատարվի դատարանի նախագահի միջնորդությամբ.

Երևան քաղաքում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փոխորեն կգործեն երկու առանձին՝ քրեական և քաղաքացիական մասնագիտացված դատարանները:

 

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս պահի դրությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտոնավարում են թվով 72 դատավորներ, որոնցից՝ քրեական մասնագիտացմամբ՝ 33-ը, իսկ քաղաքացիական մասնագիտացմամբ 39-ը: Միևնույն ժամանակ, վերջին երեք տարվա ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում և մարզերի ընդանուր իրավասության դատարաններում գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացմամբ ավարտված գործերի ընդհանուր քանակներն ունեն հետևյալ պատկերը.

 

 

2021

2020

2019

Քաղ.

Քր.

Ընդ.

Քաղ.

Քր.

Ընդ.

Քաղ.

Քր.

Ընդ.

Երևան

42520

998

43518

43090

751

43841

85856

643

86499

Արմավիր

10920

176

11096

11111

112

11223

6951

144

7095

Արարատ և Վայոց ձոր

14710

303

15013

12789

184

12973

9193

152

9345

Արագածոտն

5939

112

6051

5692

73

5765

3888

57

3945

Գեղարքունիք

6394

148

6542

5806

140

5946

4347

87

4434

Կոտայք

10458

227

10685

12113

148

12261

7816

149

7965

Լոռի

12819

251

13070

10746

232

10978

7919

192

8111

Շիրակ

13901

142

14043

10457

179

10636

6141

93

6234

Տավուշ

4351

205

4556

3787

173

3960

2822

168

2990

Սյունիք

4381

233

4614

3792

333

4125

3494

288

3782

 

Ներկայացված վիճակագրությունից ակնհայտ է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռվածությունը՝ մյուս դատարանների համեմատությամբ: Թե՛ կադրային և թե՛ քննվող գործերի ծանրաբեռնվածության պայմաններում գրեթե դժվարանում, իսկ երբեմն նաև անհնար է դառնում դատարանի բնականոն գործունեության կազմակերպումն ու  ապահովումը, ինչն էլ իր ազդեցությունն է թողնում անձանց դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման ապահովման վրա:

Մյուս կողմից, դատարանի նախագահին գործերի քննության ժամկետների պահպանմանը հետևելու լիազորություն վերապահելու համատեքստում Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թվակազմը և քննվող գործերի մեծ ծավալը խոչընդոտելու են այդ լիազորության արդյունավետ իրականացմանը՝ հաշվի առնելով նաև դատավորների ու նախագահի մասնագիտացվածության տարբերությունը:

Նման պայմաններում առաջանում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն Երևան քաղաքում երկու առանձին՝ քաղաքացիական և քրեական մասնագիտացված դատարանների նախատեսման անհրաժեշտությունը:

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան