Ընդդիմության գործիքակազմի մեջ կա և՛ հանրահավաք, և՛ բողոքի այլ գործողություններ, որոնք անպայման ոչ շատ ուշ գործի են դրվելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը նշեց, որ ակտիվությունը միայն ակցիաները չեն, այլ մարզային այցերը, պատգամավորական հարցադրումները, ժողովրդի հետ հանդիպումները, տարբեր ձևաչափերով քննարկումներն են.
«Առնվազն վերջին 1 ամսվա ընթացքում եղել են հանրային քննարկումներ, իսկ երբ խորհրդարանը սկսեց աշնանային նստաշրջանը, մենք խորհրդարանից դուրս փորձագետների և կարող մասնագետների հետ՝ լայնածավալ քննարկումներ ենք ունեցել քաղաքական, արտաքին քաղաքական, սոցիալ–տնտեսական թեմաներով։ Այդ ամենը կիսատ մնաց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Այս օրերին էլ մեր շատ գործընկերների` պատգամավորների, կուսակցական գործիչների, ակտիվիստների, առաջիկայում կտեսնեք մարզերում»,– ասաց Մանուկյանը։









