Foto

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Իրանին Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ Շիրազ քաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

«Անկեղծ ցավակցություններ ենք հայտնում Իրանի ժողովրդին և կառավարությանը Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որի հետևանքով անմեղ մարդիկ են զոհվել: Վիրավորներին մաղթում ենք արագ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի «Թվիթեր»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

Իրանական լրատվամիջոցները հայտնել ենոր Շիրազ քաղաքի Շահչերաղ մզկիթում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցելորի հետևանքով 20 մարդ է զոհվելկան տասնյակ վիրավորներ: