Ինչպես հայտի է, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» դաշինքն ու «Պատիվ ունեմ» դաշինքը որոշել էին բոյկոտել ԱԺ աշխատանքները, այսինքն՝ չմասնակցել ընթացիկ հարցերի քննարկմանը, չմասնակցել քվեարկություններին։
Այսօր «Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցել է խորհրդարանում տեղի ունեցած քվեարկություններին։ Սա նշանակում է դաշինքի կողմից մասնակի հրաժարում բոյկոտից։
Ըստ ամենայնի՝ «Պատիվ ունեմի» հիմնական մաս կազմող ՀՀԿ–ում մտավախություն ունեն, որ այս նստաշրջանից հետո ԱԺ մեծամասնությունը, հաշվի առնելով բացակայությունները, կարող է զրկել խմբակցության բացակայող պատգամավորներին մանդատից։
Աղբյուր՝ 7or.am









