Foto

Երիտասարդ ծանրորդները 15 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականներն Ալբանիայի Դյուրես քաղաքում կայացած Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունն ավարտել են երկամարտի 15 մեդալով:

Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը մրցահարթակ է դուրս եկել գերծանր քաշային Վարազդատ Լալայանը և Մ23 տարեկանների մրցապայքարում չեմպիոն հռչակվել՝ երկամարտի 440 կգ (200+240) արդյունքովՀայ ծանրորդը պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել նաև պոկում և հրում վարժություններում:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչումը նվաճել են նաև Գոռ Սահակյանը (67 կգՄ20), Միլենա Խաչատրյանը (76 կգՄ20), Լիանա Գյուրջյանը (81 կգՄ20), Սուրեն Գրիգորյանը (89 կգՄ20), Գարիկ Կարապետյանը (96 կգՄ20), Արա Աղանյանը (96 կգՄ23), փոխչեմպիոն են դարձել Էմմա Պողոսյանը (81 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգՄ20), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգՄ20) և Յաշա Մինասյանը (109 կգՄ23), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգՄ20), Մնացական Աբրահամյանը (81 կգՄ20), Մերի Թումասյանը (87 կգՄ20) և Լուիզա Սահրադյանը (87 կգՄ23) արժանացել են բրոնզե մեդալի:

Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել է Գոռ Սահակյանը (67 կգՄ20): Հայ ծանրորդը երկամարտի 301 կգ (134+167) արդյունքով հաղթող է ճանաչվել։ Հատկանշական էոր թե՛ պոկումթե՛ հրում վարժությունում Սահակյանը նվաճել է փոքր արծաթե մեդալիսկ երկամարտում արժանացել է ոսկե մեդալինԱյս քաշային կարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Թուրքիայի ներկայացուցիչներ Յուսուֆ Գենչը (298 կգև Կան Կահրիմանը (293 կգ)։

Մ20 մրցաշարի կանանց պայքարում էլ առաջին ոսկե մեդալը նվաճել է Միլենա Խաչատրյանը: 76 կգ քաշայինների պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցել է 219 կգ (99+120) արդյունք՝ լավագույնը ճանաչվելով նաև պոկում և հրում վարժություններում։

Մ20 մրցաշարի կանանց 81 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է երկամարտի 223 կգ (98+125) արդյունքովՊոկում և հրում վարժություններում ևս Գյուրջյանն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:

Սուրեն Գրիգորյանը (89 կգՄ20 մրցաշարում երկամարտի 340 կգ (155+185) արդյունքով է դարձել Եվրոպայի առաջնության հաղթողՀայ ծանրորդը պոկում վարժությունում արծաթե մեդալ է նվաճելիսկ հրում վարժությունում արժանացել է փոքր ոսկե մեդալիԳրիգորյանը գերազանցել է թուրք ծանրորդներ Կուրնազ Չանին (339 կգև Կուրնազ Հաքան Շուքրուին (337 կգ), որոնք նվաճել են արծաթե և բրոնզե մեդալները:

Մ20 մրցաշարի տղաների 96 կգ քաշայինների պայքարում Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվաճել է երկամարտի 367 կգ (171+196) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններումԵրկրորդ տեղը զբաղեցրել է թուրք Օզթուրք Էմրենորը երկամարտում 27 կգ արդյունքով զիջել է Կարապետյանին:

Մ23 մրցաշարում ոսկե մեդալներ է նվաճել նաև Արա ԱղանյանըՎերջինս 96 կգ քաշայինների պայքարում չեմպիոնի կոչումը նվաճել է երկամարտի 363 կգ (168+195) արդյունքով՝ հաղթելով նաև պոկում ու հրում վարժություններում:

Հայաստանը Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությանը մասնակցել է 23 ծանրորդով։