«Ռոսիա սեգոդնյա»-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իրեն Հայաստանի իշխանություններն արգելել են մուտք գործել Հայաստան:
«Երկար տարիներ մոլեռանդ կերպով Հայաստանին աջակցող Կոնստանտին Զատուլինին Հայաստանի ներկայիս ղեկավարը արգելել է մուտք գործել Հայաստանան։ Ի դեպ՝ ինձ ևս», - Telegram-ի իր ալիքում գրել է Սիմոնյանը։
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։
Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։
«ՀՀ իշխանությունները Հայաստանի համար պատասխանատու պահին ակնհայտորեն փորձում են փոխել կուրսը` խրախուսելով հակառուսաստանյան արշավն ու ակնարկելով, որ ՌԴ-ն, որպես դաշնակից, չի կատարում իր պարտավորությունները։ ՀՀ իշխանությունները չեն ցանկանում քննարկել ռուս-հայկական հարաբերությունների ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։ Հայաստանի կառավարությունը ներգրավված է հակառուսական ոգով Հայաստանի հասարակության գիտակցության վերաձևակերպման գործընթացում՝ հօգուտ այն երկրների հետ հարաբերությունների, որոնց հետ Ռուսաստանը հակամարտության մեջ է», - ասել էր Կոնստանտին Զատուլինը` հավելելով, որ սա Ռուսաստանի հետ հարաբերությունների մերժման վառ և կոպիտ վկայություն է։









