ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը իր Telegram-ում հրապարակել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի պատասխանն իրեն։ Զատուլինը հրավիրել էր Սիմոնյանին ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» «Հայ-ռուսական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» ակտուալ թեմայով հինգերորդ հանդիպմանը։ Սիմոնյանն իր ափսոսանքն է հայտնել, որ չի կարող մասնակցել միջոցառմանը։










