Foto

Մոսկվայում կբացվի «Բուխտա Յուգ» յոթ հարկանի առեւտրային կենտրոնը՝ հայկական ապրանքներով

Մոսկվայում կբացվի «Բուխտա Յուգ» յոթ հարկանի առեւտրային կենտրոնը՝ հայկական ապրանքներով։

Այն լինելու է յոթ հարկանի մանրամեծածախ առեւտրի շուկա՝ 267 հազար քառակուսի մետր մակերեսով եւ 2 հազար կրպակներով ու խանութներով։ Ստորգետնյա հարկում լինելու է բանջարեղենների, մրգերի, հատապտուղների շուկա, առաջինում՝ մանրամեծածախ ապրանքներ, երկրորդում՝ կահույք, հագուստ, գործվածքեղեն։

Պոտենցիալ վարձակալների համար նախատեսվում են արտոնյալ պայմաններ վարձակալման առաջին տարում։

Պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Տաշիր» խումբը մտադիր է առեւտրի նման կենտրոն բացել, որտեղ առաջնահերթությունը տրվելու է հայկական ապրանքներին։ Այն ժամանակ տեղի վերաբերյալ հայեցակարգը Երեւանում ներկայացվել էր գործարարներին (եւ այն նրանց, ինչպես երեւում է, շատ է դուր եկել)։