Շարունակվում է Արարատյան
ալյանս մտքի կենտրոնի համաժողովը։ Եվրոպական համալսարանում մեկնարկեց «Երիտասարդական
ֆորում», որին ներկա էին թվով 13 բուհի ուսանողներ, ինչպես նաև Ռուսաստանի դաշնությունից,
Արցախից, սփյուռքից հրավիրված բանախոսներ և ուսանողներ։ Համաժողովում բացման խոսքով
հանդես եկավ Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը, ով կարևորեց անվատանգությունը,
կրթությունը հրաշալի երկիր ունենալու և այնտեղ ապրելու համար։ Դրա կայացման համար կարևորեց
ուսանողների դերը և ներկաներին մաղթեց առողջ քննարկում և լավ օր։ Արարտյան ալյանս մտքի
կենտրոնի համակարգող Թաթուլ Մանասերյանն էլ շնորհակալություն հայտնեց Եվրոպական համալսարանին
մեկ հարկի տակ իրենց և 18 բուհի ուսանողներին
հյուրընկալելու համար։ «Սիրելի ուսանողներ, այսօր ձեր ներկայությունը խոսում է նրա
մասին, որ համաժողովը շարունակական է լինելու և այն հնարավորություն կտա մեկտեղելու
մեր ուժերը։ Նպատակ կա համաժողովից հետո հավաքել
ձեր մտքերը և զետեղել ժողովածուի մեջ»,- նշեց Մանասերյանը։ Նա ներկաներին նաև փոխանցեց
Արարատյան ալյանսի հիմնադիր Արա Աբրահամյանի ողջույնի խոսքը։
Առաջին ելույթով հանդես
եկավ համալսարանի շրջանավարտ, Քաղաքացիական խորհուրդի ներկայացուցիչ Ռաշիդ Մարտիրոսյանը,
ապա ուսանողներ։ Ֆորումը շարունակվում է առողջ քննարկման մթնոլորտում։









