Foto

Թեհրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում. Աբդոլլահիան

Իրանը դեմ է այս տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանը թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ժամանելով Երեւան, գրում է Mehr-ը։

Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քաղաքական և խորհրդարանական պատվիրակության գլխավորությամբ հինգշաբթի երեկոյան ժամանել է Հայաստանի մայրաքաղաք Երևան։

«Մենք ակնկալում ենք երկարաժամկետ համագործակցություն երկու երկրների միջև, և այս այցի ընթացքում փաստաթուղթ կկազմվի»,- ասել է Իրանի նախարարը։