Foto

Ըմբշամարտիկ Մալխաս Ամոյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է

Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցում են Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում անցկացվելիք Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը:

Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ 1/4 եզրափակչում հաղթելով ղրղզ մրցակցին։

Հրաչյա Պողոսյանը զիջել է վրացի ըմբիշին՝ քառորդ եզրափակչում:

Ավելի վաղ 87 կգ կարգում հաղթանակով է մեկնարկել Գևորգ Թադևոսյանը: